Էներգասպառման խնդիրները Գերմանիայում և Ֆրանսիայում
23 ր. | 2026-03-23Արդի աշխարհամակարգում կառուցվածքային փոփոխությունների նախադրյալները նկատելի դարձան 1990-ականների կեսերին, երբ մի շարք հզոր երկրներ, որոնք նախկինում չէին դիտարկվում որպես աշխարհի տեխնոլոգիապես առավել զարգացած երկրներ, սկսեցին հայտարարել իրենց քաղաքակրթական ինքնության եզակիությունը և քաղաքակրթական կենտրոնների վերածվելու հավակնությունները։ Այդ երկրներն էին Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։
Չնայած ԱՄՆ հեգեմոն դիրքը մինչ օրս շատ ուժեղ է, սակայն այդ դիրքից բխող «պարտավորությունները» ծանր բեռ է դարձել ԱՄՆ համար։ ԱՄՆ-ն XXI դարի սկզբում բախվում է նույն խնդիրներին, ինչ նախորդ հեգեմոնը՝ Բրիտանական կայսրությունը XIX դարի վերջին՝ անհրաժեշտ է նոր ձևավորվող տնտեսական կացութաձևում պահպանել տնտեսության ամենաբարձր արտադրողականությունը, որը աշխարհամակարգային կենտրոն լինելու կամ կենտրոնի վերածվելու պարտադիր պայման է։
Աշխարհամակարգային հեգեմոնի դերն ունի պարտավորություններ, որոնցից հնարավոր չէ ձերբազատվել՝ անհրաժեշտ է «կառավարել աշխարհը», գլոբալ և տարածաշրջանային պրոցեսները և դրա շնորհիվ այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններում ապահովել համեմատաբար ավելի մեծ շահույթ։ Գլոբալ կառավարումը պահանջում է ռազմական հզորության պահպանում շատ բարձր մակարդակում, որը ծանր ֆինանսական բեռ է և նվազեցնում է նրա տնտեսության ընդհանուր արդյունավետությունը։ Կառավարման հետ կապված ծախսերը նվազեցնում են հեգեմոն պետության տնտեսության ընդհանուր մրցունակությունը։ Այդ բեռից ազատ մրցակիցներն ավելի լայն հնարավորություններ են ստանում տնտեսական մրցակցությունում, հատկապես՝ նոր տնտեսական կացութաձևի հանգուցային տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում։
Կայացման և հաստատման առաջին փուլում ազատ առևտուր հեգեմոնի համար ապահովում է առավելություններ։ Սակայն մրցունակության կորստին զուգահեռ ազատ առևտուրն աստիճանաբար հեգեմոնի համար անշահավետ է դառնումը։ Այդ պատճառով, իր տնտեսական գերիշխանությունը ապահովելու համար հեգեմոնը սկսում է կիրառել տնտեսական պրոտեկցիոնիզմի քաղաքականություն՝ սահմանելով արտահանման և ներմուծման պրոտեկցիոնիստական տարիֆներ, տարբեր առիթներով կիրառելով տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ, ինչպես նաև տարատեսակ սահմանափակումներ։ Ի վերջո, երբ նույնիսկ նշված միջոցները չեն ապահովում անհրաժեշտ մակարդակի շահույթը, հեգեմոնը կիրառում է իր վերջին լծակը՝ ռազմական ուժը և մրցակցային տարածաշրջաններում պատերազմների հրահրումը, որոնց բարձրակետն է համաշխարհային պատերազմը։
Այս ամենը դիտարկվում է ներկայում միջազգային տնտեսական և քաղաքական հարաբերություններում։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դարձել է անգործունակ, սովորական է դարձել այդ կազմակերպության կանոնակարգով ուղղակիորեն արգելված տնտեսական պատժամիջոցների կիրառումը։ Առաջանում են ներքին կոնֆլիկտներ, արտաքին ռազմական լարվածություններ և պատերազմներ աշխարհի ռեսուրսներով հարուստ երկրներում (Իրաք, Իրան, Վենեսուելա, Մեքսիկա, Կոլումբիա, Հյուսիսային Աֆրիկայի և սուբ-Սահարայի երկրներ, Գրենլանդիա) և ռեսուրսների տեղափոխման հանգուցային աշխարհագրական վայրերում (Պարսից ծոց, Սուեզի ջրանցք, Հորմուզի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցներ, Բալթիկ Ծով, Հարավային Կովկաս և այլն)։
Հեգեմոնի փոփոխության փուլի առանձնահատկություններն արտահայտվում են նաև Գերմանիայի և Ֆրանսիայի էներգետիկ ռեսուրսների ապահովման հարցերում, որոնք տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության մրցունակության պահպանման և զարգացման ոլորտներում ունեն հանգուցային նշանակություն։
Մասնավորապես, սկսած 2017 թ.-ից, երբ Ուկրաինական ճգնաժամի հետևանքով դժվարություններ են առաջացել ռուսական բնական գազը Եվրոպա մատակարարելու հարցում, որտեղ Գերմանիան այդ գազի հիմնական սպառողն էր։ Գերմանիայի տնտեսությունում սկսեց աստիճանաբար նվազել արդյունաբերության մասնաբաժինը 20.4%-ից մինչև 18.0%: (Գծապատկեր 1)։ Ֆրանսիայի դեպքում այդ կրճատումը շատ թույլ է արտահայտված, քանի որ բնական գազի օգտագործումը Ֆրանսիայում կազմում է էներգասպառման 12.9%-ը, իսկ Գերմանիայում՝ 24.9%-ը։
Գծապատկեր 1․ Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կազմում Գերմանիայում և Ֆրանսիայում, տոկոս, https://data.worldbank.org/indicator
Իսկ 2022 թ.-ից Գերմանիայում սկսվեց արդյունաբերության ծավալի կրճատումը (Գծապատկեր 2)
Գծապատկեր 2․ Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կազմում Գերմանիայում և Ֆրանսիայում, Manufacturing, value added (constant 2015 US$), https://data.worldbank.org/indicator
Ֆրանսիայի միջուկային էներգիայի ոլորտի առանձնահատկությունները
Նախորդ հոդվածում նշվել է, որ միջուկային էներգիան Ֆրանսիայի էներգասպառման առավել կարևոր աղբյուրն է, որը կազմում է ընդհանուր էներգասպառման 37.4%-ը։
Ուրանի հանքարդյունաբերությունը Ֆրանսիայում սկսվել է 1948թ.-ին։ Ֆրանսիան ուներ ուրանի ապացուցված հանքավայրեր՝ հիմնականում Լիմուզեն և Կենտրոնական զանգված աշխարհագրական վայրերում։ Այդ հանքավայրերը համեմատաբար փոքր էին և տնտեսապես անշահավետ։ Այդ պատճառով Ֆրանսիայում ուրանի ներքին հանքարդյունաբերությունը 2001 թ. դադարեցվեց:
Ներկայումս Ֆրանսիան գործնականում ուրանի ներքին պաշարներ, ըստ էության, չունի։
Այդ ժամանակից ի վեր ատոմակայանների աշխատանքի հարցում Ֆրանսիան ամբողջությամբ կախված է ներմուծվող հումքից ինչը` ուրանը դարձնում է Ֆրանսիայի համար ռազմավարական ռեսուրս։ Ֆրանսիան ունի 56 ատոմային ռեակտոր, որոնք տարեկան սպառում են մոտավորապես 8,000-9,000 տոննա բնական ուրան։ Մինչև 2022 թ. ուրանի հիմնական մատակարարներն էին Նիգերիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ավստրալիան և Կանադան:
Նիգերիան ուրանի հիմնական մատակարարներից էր. մինչև 2023 թ. ներմուծվում էր ֆրանսիական ատոմային էներգետիկայի համար անհրաժեշտ ուրանի մոտ 20%-ը։ Ֆրանսիական Orano ընկերությունը (նախկինում՝ Areva) տասնամյակներ շարունակ շահագործում էր Նիգերիայի ամենամեծ հանքերը։ Շրջադարձ տեղի ունեցավ 2023 թ. հուլիսին Նիգերիաում ռազմական հեղաշրջման հետևանքով. նոր իշխանությունների հարաբերությունները Ֆրանսիայի հետ կտրուկ վատթարացան, ապա՝ խզվեցին։ Ուրանի հանքերի նկատմամբ վերահսկողությունը անցավ Նիգերիայի իշխանություններին, որոնք սահմանափակեցին ֆրանսիական ընկերությունների գործունեությունը և սկսեցին վերանայել պայմանագրերը՝ փնտրելով նոր գործընկերների, որոնց թվում էր նաև Ռուսաստանը։ Արդյունքում՝ 2024-2025 թթ. Ֆրանսիան փաստացի դադարել է Նիգերիայից ուրան ստանալ։ 2025 թ.-ին Ռուսաստանին (Ռոսատոմ) 1000 տոննա ուրան վաճառելու հնարավոր գործարքի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները [1] խիստ անհանգստացրին Փարիզին։ Ֆրանսիան հայտարարեց, որ դատավարություններ կնախաձեռնի Նիգերիայից ուրան գնողների նկատմամբ [2]։
Ակնհայտ է, որ․
Ֆրանսիայի համար Նիգերիայի ուրանի կորուստը դարձել է աշխարհաքաղաքական մարտահրավեր։
Նիգերիայից ուրանի ներկրման հնարավորություններից զրկվելուց հետո Ֆրանսիան սկսեց դիվերսիֆիկացնել ուրանի ներմուծումը՝ ավելացնելով գնումները Ղազախստանից, Ուզբեկստանից, Կանադայից և Ավստրալիայից։ Միաժամանակ, Ֆրանսիան շարունակում է որոշակի քանակությամբ հարստացված ուրան ներմուծել նաև Ռուսաստանից [3] չնայած այլ ոլորտներում ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Հատկանշական է, որ տեղի է ունենում ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ ԵՄ-ն և եվրոպական երկրների բացարձակ մեծամասնությունը Ռուսաստանի նկատմամբ ունեն կոշտ և անզիջում դիրքորոշում։
Ֆրանսիային ուրանի մատակարարումները տարբեր երկրներից 2018-2025 թթ. ներկայացված է Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1. Ուրանի հումքի ներկրումը Ֆրանսիա 2018-2025 թթ. , աղբյուրը՝ https://tinyurl.com/24bvbxaw
|
Տարի |
Նիգերիա |
Ղազախստան |
Ուզբեկստան |
Կանադա |
Ավստրալիա |
Այլ երկրներ |
|
2018 |
20% |
30% |
15% |
15% |
8% |
≤2% |
|
2019 |
20% |
30% |
15% |
15% |
8% |
≤2% |
|
2020 |
19% |
31% |
15% |
15% |
8% |
≤2% |
|
2021 |
20% |
30% |
16% |
14% |
8% |
≤2% |
|
2022 |
20% |
30% |
15% |
15% |
8% |
≤2% |
|
2023 |
0% |
35% |
20% |
15% |
8% |
≤2% |
|
2024 |
0% |
35–40% |
20% |
12–15% |
8–10% |
≤2% |
|
2025 |
0% |
40–45% |
20–25% |
12–15% |
8–10% |
≤2% |
Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Ֆրանսիան ատոմակայանների համար անհրաժեշտ ուրանի հանքանյութի 20%-ը ստանում էր Նիգերիայից։ Ղազախստանի մասնաբաժինն աճել է 30%-ից մինչև 40%, Ուզբեկստանինը՝ 15%-ից մինչև 25%, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների մասնաբաժիններն էական փոփոխություն չեն կրել։ Փաստորեն՝ Նիգերիայից ստացվող ուրանի դեֆիցիտը համալրվել է Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի միջոցով։
Բացի ուրանի հումքից Ֆրանսիան ներկրում է նաև պատրաստի միջուկային վառելիք՝ հարստացված ուրան, որի ներկրման վիճակագրությունն ըստ երկրների տրված է Աղյուսակ 2-ում։ Հարստացված ուրանի ներկրման կառուցվածքն այլ է՝ Ֆրանսիայի հիմնական մատակարարներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ մասնագիտացված URENCO [4] կազմակերպությունը։ Այլ երկրներից ուրանի ներկրումը 2018-2021 թթ. կազմել է 10%-ից պակաս, իսկ 2022-2024 թթ. 5%-ից պակաս։
Աղյուսակ 2. Հարստացված ուրանի ներկրումը Ֆրանսիա, 2018-2025, աղբյուրը՝ https://tinyurl.com/24bvbxaw
|
Տարի |
Ռուսաստան |
ԱՄՆ |
ԵՄ (URENCO) |
Ֆրանսիա (Orano) [5] |
Այլ երկրներ |
|
2018 |
20% |
20% |
20% |
30% |
≤10% |
|
2019 |
20% |
20% |
20% |
30% |
≤10% |
|
2020 |
20% |
20% |
20% |
30% |
≤10% |
|
2021 |
20% |
20% |
20% |
30% |
≤10% |
|
2022 |
67% |
10% |
10% |
10–15% |
≤5% |
|
2023 |
30–40% |
20% |
20% |
20% |
≤5% |
|
2024 |
24% |
20–25% |
20% |
25–30% |
≤5% |
|
2025 |
24% |
20–25% |
20% |
25–30% |
≤5% |
Աղյուսակից երևում է, որ Ռուսաստանից հարստացված ուրանի ներկրում նշանակալի աճել է 2022 թ.-ին՝ մինչև 67%, այն դեպքում, երբ դրա նախորդ տարում այն կազմել էր 20%։ Սակայն Նիգերիայում հեղաշրջումը տեղի է ունեցել 2023 թ.-ին։ Դա բացատրվում է մի քանի գործոնների համադրությամբ։
Չնայած ԵՄ-ն Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների 19 փաթեթներին՝ [6] միջուկային էներգետիկայի ոլորտը մնաց անփոփոխ: Ֆրանսիան ակտիվորեն դեմ էր ռուսական միջուկային վառելիքի մատակարարման լիակատար արգելքին՝ չվտանգելու համար սեփական միջուկային ծրագրերը: Երկրորդը՝ Ֆրանսիական EDF էներգետիկ կորպորացիան 2022 թ.-ին ռուս կապալառուներից գնել էր 153 տոննա հարստացված ուրան: Դա պայմանավորված էր գործող պայմանագրերով, որոնց համաձայն Ղազախստանում, Կանադայում, Նիգերիայում և Ուզբեկստանում արդյունահանվող ուրանի հանքաքարի մի մասն ուղարկվել էր Ռուսաստան՝ հարստացնելու: Երրորդը՝ Ֆրանսիան վաղուց էր կանխատեսում, որ քաղաքական անկայունության և հակաֆրանսիական տրամադրությունների աճի պատճառով Նիգերիայից կախվածությունը ռիսկային է: Այդպիսով, 2022 թ.-ին Ռուսաստանից ուրանի ներմուծման աճը ռիսկերի ապահովագրության ձև էր, ռիսկերի, որոնք իրականություն դարձան 2023 թ. հուլիսի հեղաշրջումից հետո։
Նշենք նաև, որ 2022 թ.-ից ուրանի գինը համաշխարհային շուկայում շուրջ 2.5 անգամ աճել է (Գծապատկեր 3)։

Գծապատկեր 3. Ուրանի գինը, ԱՄՆ դոլար/ֆունտ, Աղբյուրը՝ https://ru.tradingeconomics.com
Ծանոթագրություն՝ 1 ֆունտ = 0,45359237 կգ.
- Այսպիսով, նիգերիական ուրանի կորստից հետո 2022-2025 թթ. Ֆրանսիային ուրանի հումք մատակարարող առավել կարևոր երկրները դարձան Ղազախստանը և Ուզբեկստանը, որտեղից Ֆրանսիան ներկրում է ուրանի հումքի 60-70%-ը։ Հետևաբար, Ֆրանսիայի համար ռազմավարական նշանակություն է ստանում իր քաղաքական և աշխարհաքաղաքական ներկայությունը այդ երկրներում, ինչն առաջացնում է մրցակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ, որոնցից առաջինը Կենտրոնական Ասիայում ունի հզոր պատմական, մշակութային և ռազմաստրատեգիական ներուժ, իսկ Չինաստանը՝ շատ բարձր տնտեսական ներուժ և ծավալուն ներդրումներ։
- Ռուսաստանը մնում է Ֆրանսիային հարստացված ուրան մատակարարող կարևոր երկիր, որտեղից Ֆրանսիան ստանում է հարստացված ուրանի մոտ 25%-ը։ Այս հանգամանքը կարևոր լատենտ գործոն է Ֆրանսիա-Ռուսաստան քաղաքական հարաբերությունների համար, որը, հաշվի առնելով Ֆրանսիայի հանգուցային դերակատարումը ԵՄ-ում, նմանապես լատենտ, սակայն կարևոր գործոն է Ռուսաստան – ԵՄ հարաբերություններում։
Նկարագրված իրավիճակն առաջացնում է մեկ այլ՝ արդեն աշխարհատնտեսական լուրջ հիմնահարց՝ ինչպես է ղազախական և ուզբեկական ուրանը տեղափոխվում Ֆրանսիա և ինչ ռիսկեր կան այդ ոլորտում։
Ներկայումս ղազախական և ուզբեկական ուրանը Ֆրանսիա տեղափոխման համար առկա է երկու ուղի՝ Ռուսաստանի տարածքով (ավանդական ուղի) և Տրանս-Կասպյան (Միջին) միջանցքով։
Ավանդական ուղի. Ուզբեկստանից և Ղազախստանից ուրանը Ռուսաստանի տարածքով առաքվում է մինչև Սանկտ-Պետերբուրգ, ապա՝ ծովով տեղափոխվում Ֆրանսիայի հարավում գտնվող Լանգեդոկ-Ռուսիլյոն նահանգի Նարբոն քաղաքի մոտ գտնվող Մալվեսի գործարան, որտեղ ուրանը վերածվում է UF₄-ի, որը կարևոր է ուրանի հետագա հարստացման համար: Բեռները տեղ են հասնում 15 օրում:
Այս երթուղու ռիսկերն են՝ կախվածությունը ռուսական ենթակառուցվածքներից և քաղաքական իրավիճակից, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առկայությունից և դրանց ընդլայնման ռիսկերից, տարանցիկ խցանումների հնարավորությունին, ռադիոակտիվ նյութերի տեղափոխման բնապահպանական ռիսկերից [7]։
Այլընտրանքային երթուղի՝ Միջին միջանցք (Տրանսկասպյան) ուրանը տեղափոխվում է Ղազախստանով, ապա՝ Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա: Այս երթուղին ակտիվորեն քննարկվում է որպես ռուսական տարանցման այլընտրանք, հատկապես ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման համատեքստում: Այս առումով հանգուցային նշանակություն են ստանում Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք սրվել էին վերջին տարիներին։
Երթուղու ռիսկերի թվում կարելի է նշել ենթակառուցվածքային սահմանափակումները, մասնավորապես, Կասպից ծովի նավահանգիստների թողունակությունը, մի քանի երկրներով տարանցման համակարգման անհրաժեշտությունը, երթուղու ավելի բարձր արժեքը և առաքման ավելի երկար ժամանակը, իսկ ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը պահանջում է հետևել ՄԱԳԱՏԷ-ի խիստ կանոնակարգերին։ Առկա են նաև ռազմավարական ռիսկեր մատակարարումների խափանում քաղաքական ճգնաժամերի կամ պատժամիջոցների դեպքում [8]:
Գերմանիայում գազի ոլորտի առանձնահատկությունները 2017-2024 թթ.
Գերմանիայում էներգիայի սպառման նվազումը 2017-ի 3,950 ՏՎ-Ժ-ից մինչև 3,195 ՏՎ-Ժ 2024 թվականին բացատրվում է մի շարք գործոնների համատեղ ազդեցությամբ, որոնց շարքում են․
- Էներգաարդյունավետ ռազմավարությունների կիրառումը, որը ներառել է շենքերի ջերմամեկուսացման բարձրացումը, ջեռուցման համակարգերի արդիականացումը, արդյունաբերությունում և տրանսպորտում էներգախնայող տեխնոլոգիաների անցումը։
- Տնտեսության կառուցվածքային փոփոխությունները, որոնք ներառել են արդյունաբերությունում էներգատար ճյուղերի (մետաղագործություն, քիմիական) մասնաբաժնի նվազեցումը, ծառայությունների ոլորտի և թվային տեխնոլոգիաների ներդրման աճը, էներգիայի սպառման ոլորտում վերականգնվող էներգիայի աղբյուրների (քամու, արևային) մասնաբաժնի աճը, ածխային և ատոմային էլեկտրակայանների աստիճանական դուրսբերումը և եղանակային գործոնները։
- 2022 թ. սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական գազի մատակարարումների անկումը, որը պայմանավորված էր Սիմենս ընկերության տուրբինների վերանորոգման հարցով։
- 2022 թ. սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք - 2» [9] գազատարի պայթյունը, որի հետևանքով Գերմանիան զրկվեց էժան բնական գազի ներմուծումից։ 2021 թ. և 2022 թ. «Հյուսիսային հոսք 1»-ով Գերմանիան յուրաքանչյուր տարի ստացել է մոտ 60 միլիարդ խորանարդ մետր գազ, չնայած գազատարի թողունակությունը կազմում է 55 միլիարդ խորանարդ մետր։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Գերմանիան կտրուկ կրճատեց ռուսական գազի ներմուծումը, ինչը հանգեցրեց էներգիայի գների աճի տնտեսության ոլորտում և տնային տնտեսություններում։ 2022–2023 թթ. գազի և էլեկտրաէներգիայի գները հասան ռեկորդային մակարդակի, ինչը ստիպեց տնային տնտեսություններին և տնտեսավարողներին կրճատել սպառումը։ Մասնավորապես, 2024 թ.-ին ավելի քան 5 միլիոն գերմանացի ստիպված խնայողություններ էր անում ջեռուցման նվազեցման հաշվին [10]։ Էներգիայի բարձր գների պատճառով արդյունաբերության էներգատար ճյուղերը կրճատեցին արտադրությունը կամ տեղափոխվեցին այլ երկրներ։
2022 թ. սեպտեմբերին «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունները ռազմավարական հարված էին գերմանական արդյունաբերությանը։ Գերմանիան զրկվեց «Հյուսիսային հոսք 1»-ի միջոցով տարեկան մինչև 55 միլիարդ խորանարդ մետր էժան ռուսական գազի մատակարարումից և ևս 55 միլիարդ խորանարդ մետրից, որը կարող էր մատակարարվել «Հյուսիսային հոսք -2»-ով։ Արդյունքում աճեցին արդյունաբերության էներգատար ճյուղերի՝ քիմիական, մեքենաշինության, մետաղագործական, պարարտանյութերի արտադրության ծախսերը, և այդ ճյուղերը կորցրին գլոբալ մրցունակությունը։
2022 թ.-ին «Հյուսիսային հոսքի» պայթյուններից հետո գերմանական խոշոր ընկերությունները սկսեցին իրենց հզորությունները տեղափոխել Գերմանիայից: Ամենաակնառու օրինակը քիմիական արդյունաբերության գիգանտն էր՝ BASF-ը, որը Չինաստանում մոտ 10 միլիարդ եվրո ներդրեց նոր քիմիական համալիր կառուցելու համար, իսկ ԱՄՆ-ում ընդլայնեց արտադրությունը: Այլ ընկերություններ (Wintershall Dea, ArcelorMittal, SKW Piesteritz) Գերմանիայում կրճատեցին իրենց հզորությունները, իսկ մի շարք արտադրական գործողություններ տեղափոխեցին ավելի էժան էներգիա ունեցող տարածաշրջաններ:
Աղյուսակ 3․ Հյուսիսային հոսք գազատարի պայթյունի ազդեցությունը Գերմանիայի արդյունաբերության վրա [11]
|
Ընկերություն |
Հզորությունները Գերմանիայում մինչև 2022 թ. |
Կրճատում/տեղափոխում 2022 թ. հետո |
Նոր ուղղություններ |
|
BASF (քիմիա) |
|
|
|
|
Wintershall Dea (նավթ, գազ) |
|
|
|
|
SKW Stickstoffwerke Piesteritz (պարարտանյութեր) |
|
|
|
|
ArcelorMittal Germany (մետաղամշակում) |
|
|
|
|
Էներգատար այլ սեկտորներ (թղթի և ապակու արտադրություն) |
|
|
|
Աղյուսակում ներառված տեղեկությունները ցույց են տալիս, որ «Հյուսիսային հոսքի» պայթյունի հիմնական հարվածը հասավ Գերմանիայի քիմիական և մետաղագործական արդյունաբերությանը, իսկ օգուտները ստացան ԱՄՆ-ն և Չինաստանը, որտեղ ուղղվեցին Գերմանական արդյունաբերական հսկաների ներդրումներն ու հզորությունները։
«Հյուսիսային հոսքի» պայթյունի հետ կապված արժե առանձնահատուկ դիտել, թե 2022 թվականից հետո ինչ փոփոխություններ կրեց Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Ավտոարդյունաբերության տեղափոխումն ուներ երեք հիմնական ուղղություն, որոնցից յուրաքանչյուրը կապված էր որոշակի առավելության հետ, դրանք են․
- ԱՄՆ՝ այս ուղղության գրավչությունը պայմանավորված էր այդտեղ էժան էներգիայի աղբյուրների և արդյունաբերական սուբսիդիաների առկայությամբ։
- Չինաստան՝ այս ուղղությունը գրավիչ էր, քանի որ Չինաստանում դիրքավորված արտադրությունները աշխարհագրորեն մոտ են իրենց սպառման շուկային։ Դա հատկապես վերաբերվում է էլեկտրամոբիլների արտադրությանը։
- Արևելյան Եվրոպա՝ այս ուղղության գրավչությունը պայմանավորված է Արևմտյան Եվրոպայի համեմատ աշխատուժի և էներգիայի ավելի ցածր ծախսերով։
Արևելյան Եվրոպայում արդյունաբերական էլեկտրաէներգիայի գներն ընդհանուր առմամբ ավելի ցածր են, քան Գերմանիայում, որտեղ դրանք ԵՄ ամենաբարձր սակագների շարքում են [13]։ Դրա պատճառներն են՝ Գերմանիայում ավելի բարձր հարկերը և տուրքերը, վերականգնվող էներգիայի զարգացման ոլորտում մեծ ներդրումները, բարձր էկոլոգիական վճարները և ցանցերի արդիականացման ոլորտում մեծ ներդրումները։ Արևելյան Եվրոպայի երկրները հաճախ ունեն ավելի ցածր արտադրության ծախսեր, քանի որ օգտագործում են ածուխ և ատոմային էներգիա, և ունեն ավելի ցածր հարկային բեռ արդյունաբերական սպառողների վրա:
«Հյուսիսային հոսքի» պայթյունների [14] ազդեցությունը Գերմանիայի ավտոմոբիլային կոնցեռնների վրա տրված է Աղյուսակ 4-ում։
Աղյուսակ 4․ Գերմանիայի ավտոմոբիլային կոնցեռնների մասնաճյուղերի և ներդրումներ տեղափոխման հիմնական ուղղությունները
|
Ընկերություն |
Հզորությունները Գերմանիայում մինչև 2022 |
Կրճատում/տեղափոխում 2022-ից |
Նոր ուղղություններ |
|
Volkswagen (VW) |
|
|
Ավելացել են ներդրումները․
Այս երկուսը գերմանա-չինական ամենամեծ համատեղ ձեռնարկություններն են:
|
|
BMW |
|
|
Ավելացել են ներդրումները․
|
|
Mercedes-Benz (Daimler) |
|
|
|
|
Audi |
|
|
|
|
Porsche |
|
|
|
|
Opel (Stellantis) |
|
|
|
Աղյուսակի տվյալներից կարելի է դուրս բերել Գերմանական ավտոմոբիլաշինական հսկաների վերակազմավորման և տեղափոխման հիմնական ուղղությունները․
- ԱՄՆ-ն վերածվել է BMW-ի, Mercedes-ի և VW-ի (Ֆոլկսվագեն) հզորությունների տեղափոխման հիմնական ուղղության՝ շնորհիվ էժան էներգիայի և էլեկտրական մեքենաների արտադրությանը հատկացվող սուբսիդիաների։
- Չինաստանը վերածվել է էլեկտրական մեքենաների ամենամեծ շուկային, ուր տեղափոխվել են VW-ն, BMW-ի, Mercedes-ի, Audi-ի և Porsche-ի արտադրությունները։
- Արևելյան Եվրոպան՝ Սլովակիա, Չեխիա, Լեհաստան և Հունգարիա, գրավիչ են դարձել արտադրությունների տեղափոխման համար շնորհիվ ավելի էժան աշխատուժի և էներգիայի, ինչպես նաև Գերմանիային աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով։
- Մեքսիկա՝ Audi-ն և BMW-ն որոշ արտադրական հզորություններ տեղափոխել են Մեքսիկա՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու համար։
Հիմնական եզրակացություններ
Գերմանիայի և Ֆրանսիայի էներգետիկ ապահովման պրոբլեմների դիտարկումը ցույց է տալիս, որ դրանք մի կողմից աշխարհամակարգի փոխակերպումների և աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցակցության արդյունք են, իսկ մյուս կողմից՝ իրենք են փոխակերպում այդ մրցակցության կառուցվածքը։
«Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունները․
- Թուլացրին Գերմանիայի հնարավորությունները պահպանելու և էլ ավելի բարձրացնելու իր դիրքերը աշխարհամակարգում, քանի որ ավտոմոբիլաշինության, քիմիայի, մետաղամշակման ճյուղերում ստիպված կրճատեցին իրենց արտադրությունները Գերմանիայում, արտադրական հզորությունները տեղափոխեցին հիմնական մրցակից բևեռներ՝ ԱՄՆ և Չինաստան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրներ։
- Քանի որ Գերմանիան ԵՄ տնտեսական զարգացման լոկոմոտիվն է, Գերմանիայի դիրքերի թուլացումը նշանակում է աշխարհամակարգում Եվրոպայի դիրքերի թուլացում։
- Ուժեղացան ԱՄՆ դիրքերը ոչ միայն արդյունաբերության նշված ճյուղերում, այլև նրա համար բացեցին հեղուկ բնական գազի եվրոպական շուկան, դրանով իսկ վերահսկողություն լծակ ստանալով ԵՄ և, մասնավորապես Գերմանիայի տնտեսության նկատմամբ։
- Չինաստանն օգուտներ ստացավ Գերմանիայի արտադրությունների տեղափոխման և համաշխարհային արժեքային շղթայում իր դերի ամրապնդման տեսակետերից։
- Ռուսաստանը ուղիղ վնասներ կրեց՝ Եվրոպական գազի շուկայում նրա մասնաբաժինը 40%-ից նվազեց մինչև 15%։ Թուլացան նրա դիրքերը ԵՄ հետ հարաբերություններում։
Ֆրանսիայի համար Նիգերիիայի ուրանի հանքերի կորուստը նույնպես էական ազդեցություն ունեցավ արդի աշխարհամակարգային դինամիկայի վրա։
- Նիգերիայի ուրանի կորստից հետո 2022-2025 թթ. Ֆրանսիային ուրանի հումք մատակարարող առավել կարևոր երկրները դարձան Ղազախստանը և Ուզբեկստանը, որտեղից Ֆրանսիան ներկրում էր ուրանի հումքի 60-70%-ը։
- Ֆրանսիայի էներգետիկ ոլորտի համար Ռուսաստանը շարունակում է մնալ կարևոր երկիր, որտեղից Ֆրանսիան ստանում է հարստացված ուրանի մոտ 25%-ը։ Այս հանգամանքը կարևոր լատենտ գործոն է Ֆրանսիա-Ռուսաստան քաղաքական հարաբերությունների համար, որը, հաշվի առնելով Ֆրանսիայի հանգուցային դերակատարումը ԵՄ-ում, նմանապես լատենտ գործոն է Ռուսաստան–ԵՄ հարաբերություններում։
- Ռուսաստանը Ֆրանսիայի համար կարևոր է նաև այն պատճառով, որ ղազախական և ուզբեկական ուրանի հանքանյութը Ֆրանսիա տեղափոխելու ուղին անցնում է Ռուսաստանով։
- Ղազախական և ուզբեկական ուրանը Ֆրանսիա տեղափոխելու այլընտրանքային ճանապարհը՝ Միջին միջանցքով (Հարավային Կովկասով) պահանջում է Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավում՝ խուսափելու համար Ադրբեջանի տարածքով ուրանի հանքանյութի տեղափոխման արգելքներից, որոնք կարող են առաջանալ տարբեր առիթներով, այդ թվում՝ բնապահպանական անվտանգության նկատառումներով։ Այս հանգամանքը կարևոր գործոն է Հարավային Կովկասում Ֆրանսիայի քաղաքականության ադեկվատ ընկալման հարցում։
- Նիգերիան միայն մի օղակն է Աֆրիկայի այն Ֆրանկոֆոն երկրների խմբում, որտեղ Ֆրանսիան արդեն կորցրել է իր դիրքերը (Մալի, Բուրկինա-Ֆասո, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն)։ Ֆրանսիայի ազդեցության գոտուց դուրս գալու պրոցեսում են Չադը, Մավրիտանիան, Սենեգալը, Գվինեան, Տոգոն և Բենինը։
- Ֆրանսիայի համար այդ տարածքների վրա ազդեցության կորուստը ռազմավարական մարտահրավեր է, որը փոխում է աշխարհամակարգային մրցակցության կառուցվածքը։ Սաhելի երկրներում Ֆրանսիային փոխարինում են Ռուսաստանը և Չինաստանը, որոնցից առաջինն ունի հզոր պատմական, մշակութային և ռազմաստրատեգիական ներուժ, իսկ երկրորդը` շատ բարձր տնտեսական ներուժ։
- Այդ մրցակցությանը արդեն մասնակցում է նաև Թուրքիան, մասնավորապես այն երկրներում, որտեղ իսլամադավան բնակչությունը մեծ տոկոս է կազմում ՝ Մալիում (իսլամադավան է բնակչության 90%), Բուրկինա-Ֆասոում (61%) և Նիգերիայում (92%):
[1] Во Франции обеспокоились возможной продажей урана из Нигера России, https://www.rbc.ru/politics
[2] Orano грозит судом всем, кто купит добытый в Нигере уран, https://tass.ru/ekonomika/
[3] Greenpeace: Франция продолжает импортировать обогащенный уран из России, https://tinyurl.com/2clddp4
La Tribune: французская EDF решила не прекращать сотрудничество с РФ по урану, https://www.kommersant.ru
[4] URENCO-ն միջազգային ընկերություն է, որը մասնագիտանում է ատոմային էներգետիկայի համար ուրանի հարստացման ոլորտում։ Այն
հիմնադրվել է՝ 1970թ., գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Սեփականատերերն են՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը (UK
Government Investments-ի միջոցով) - 33%, Նիդերլանդների կառավարություն (Ultra-Centrifuge Nederland-ի միջոցով) - 33% և
գերմանական E.ON և RWE էներգետիկ ընկերությունները՝ յուրաքանչյուրը 16.5%։ Շահագործում է ուրանի հարստացման կայաններ
Գերմանիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Վառելիք է մատակարարում մոտ 15 երկրների ատոմակայաններին։ 2010-
ականների սկզբին զբաղեցնում էր ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի մոտավորապես 29%-ը։ Ընկերությունը
կարևոր դեր է խաղում միջուկային վառելիքի կայուն մատակարարման ապահովման գործում, հատկապես Ռուսաստանից ներմուծման նվազման համատեքստում։
[5] Orano-ն, որը Ֆրանսիական ընկերություն է, որը զբաղվում է միջուկային վառելիքի ամբողջ ցիկլով՝ արդյունահանումից և վերամշակումից մինչև
ատոմակայանների համար հարստացում և վառելիքի արտադրություն։ Ֆրանսիայում ուրանի ներքին արդյունահանումը դադարեցնելուց (2001
թվականից), ընկերությունը հարստացված ուրան է մատակարարում Ֆրանսիային արտասահմանում հումք գնելով։ Նա տիրապետում է կամ
մասնակցում է այլ երկրներում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Կանադա, ուրանի հանքավայրերի մշակմանը։
Ներմուծումը նշանակում է, որ արտասահմանում արդյունահանված ուրանի խտանյութը ուղարկվում է Ֆրանսիա, որտեղ այն ենթարկվում է հետագա
մշակման և հարստացման Orano-ի գործարաններում։ Այսպիսով, Ֆրանսիան ամբողջությամբ կախված է արտաքին ուրանի մատակարարումներից,
և Orano-ն հանդես է գալիս որպես այդ մատակարարումների օպերատոր և երաշխավոր՝ ներմուծված հումքը վերածելով ֆրանսիական ռեակտորների
համար պատրաստի վառելիքի։ Սա ռազմավարական կետ է. ուրանը Ֆրանսիայի համար օտարերկրյա ռեսուրս է, իսկ Orano-ն՝ միջնորդ, որը այն
վերածում է վառելիքի և ապահովում երկրի էներգետիկ անկախության միջուկային բաղադրիչը։
[6] ԵՄ պատժամիջոցների առաջին փաթեթն ընդունվել է 2022 թ. փետրվարի 23-ին՝ Ռուսատանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումից հետո, իսկ 19-րդ փաթեթն ընդունվել է 2025 թ. հոկտեմբերի 23-ին՝
[7] From Uzbekistan to France: The Environmental and Geopolitical Fault Lines of Exporting Uranium, https://tinyurl.com/238x3kyx
[8] Армения – Франция: о долгосрочных стратегических целях Парижа на Кавказе, https://tinyurl.com/23t6k67s
[9] Что такое Северный поток: для чего нужен, где находится на карте, взрывы, https://www.rbc.ru/base/18
[10] Более 5 млн жителей Германии в 2024-м экономили на отоплении, https://tinyurl.com/2cr2odh4
[11] Немецкие СМИ: химический гигант BASF уходит из ФРГ в Китай, https://tinyurl.com/22acolak
Стратегия BASF China 2026: «Двухсторонний» макет выпуска основной мощности Чжаньцзяна и проникновения на рынок, https://www.cnchemshop.com
[12] Կապրոլակտամը բյուրեղային կամ հեղուկ օրգանական միացություն է, որ նեյլոնի և կապրոլոնի ստացման հիմնական մոնոմերն է։ Այն
օգտագործվում է բարձր ամրության մանրաթելեր, թելեր, ինժեներական պլաստմասսաներ և փաթեթավորման թաղանթներ ստեղծելու համար:
Լայնորեն կիրառվում է ավտոմոբիլային և տեքստիլ արդյունաբերություններում:
[13] В ФРГ самые высокие цены в ЕС на электричество. Это надолго?, https://tinyurl.com/264d9krk
[14] Die Welt узнала о шести бомбах на «Северных потоках», https://www.rbc.ru/politics/
[15] SUV - Sport Utility Vehicle, սպորտային ուտիլիտար ավտոմոբիլ, EV - Electric Vehicle էլեկտրամոբիլ
[16] Beijing Automotive Industry Holding Co., Ltd., Պեկինի ավտոմոբիլային արդյունաբերական կորպորացիա։ Չինաստանի ամենախոշոր
ավտոմոբիլների արտադրողը՝ BAIC և BJEV ապրանքանիշերով, և միջազգային գործընկերներով, օրինակ՝ Hyundai և Mercedes-Benz։